Դեռ դպրոցական տարիներից էի ճանաչում ընկերոջս: Երկու տարի միասին ենք եղել, հենց դպրոցս ավարտել եմ, եկավ ծնողներիս հետ խոսի, որ ամուսնանանք: Ուրախ պատրաստվում էի, ինձնից գոհ ու երջանիկ, մտքովս էլ չէր անցնում, որ մերոնք սենց կպահեն իրենց: Մի խոսքով ընկերս եկավ, դեռ նորմալ բան չէր ասել, պապան նենց հիստերիկություն արեց, որ քիչ էր մնում կռվեին: Մաման էլ էն կողմից սկսեց:
Ընկերս ասումա 18 տարեկան հասուն աղջիկա, իբր խի չեք թողնում, հետո տեսավ հույս չկա, ասեց լավ, նշանվենք, մի տարի հետո կամուսնանանք: Թե մերոնց ինչ էր կծել էդ օրը, ահավոր վատ ու անշնորհք պահեցին իրանց, գոռգոռացին, թե բա աղջիկ չունենք տալու, ռադ եղի:
Ընկերոջս գնալուց հետո պարզվեց, որ ծնողներս ընկերոջս ծնողների հետ ինչ-որ խնդիրներ ունեն, իրար հետ չունեն, թե ինչ, լրիվ ասենք Ռոմեո ու Ջուլիետի պատմությունն էր: Ընկերոջս որ ասի, ասեց գալիս եմ փախնենք, համաձայնվեցի: Հանդիպումից մի շաբաթ հետո ընկերոջս հետ գնացինք ուրիշ քաղաք, ամուսնացանք, ու արդեն մի տարի կլինի, որ միասին ենք:
Էս ընթացքում մերոնք հետս ընդհանրապես կապ չեն պահել, ես որ զանգում եմ, միշտ անջատում են: Հիմա բալիկի եմ սպասում, մտածում ենք հենց բալիկիս ունենամ, կգնանք մերոնց տուն, նորմալ խոսենք: Չեմ ուզում երեխես տատիկ-պապիկից հեռու լինի:https://norutyun.site/taqun-tghu-het-em-pakhel/?fbclid=IwAR0Z1tpABuOZ1hTbexDUDo23dw84YoEyWA9pab6_cjF9TjUAvrj7X0mY0To