Ուկրաինայի դատարանն Ադրբեջանի քաղաքացի, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միսիր Գասիմլիին և նրա ընկերոջը՝ Սուբխան Գուլիևին, դատապարտել է 8 տարվա ազատազրկման․․․
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նրանք մեղավոր են ճանաչվել առևանգման, խուլիգանության և զենք-զինամթերք պահելու համար․․ Ադրբեջանցիները կալանավորվել են 2021 թվականի հունիսին՝ Կիևում․․ Հաղորդվում է, որ նրանք բռնություն են կիրառել Իսպանիայի՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ․․․․․․․․․․․․․․․․․