դեկտեմբերի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Մոտ 40 րոպե է, մի տղամարդ Դավթաշենի կամրջի տակ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել։
Այս պահին նրա հետ բանակցություններ են վարում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻՆ հոգեբաններն ու ԱԻՆ-ից մեկ այլ ներկայացուցիչ։
Այդ տղամարդը հոգեբանական ծանր վիճակում է գտնվում և հայտնում է, որ ինքը պատերազմ տեսած մարդ է, այլևս համբերության բաժակը լցվել է, բողոքում է դատախազությունից ու դատարանից և պահանջում է հանդիպում՝ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։
Տեղում է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։
Պարեկների աշխատանքն էլ տեղում ղեկավարում են 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։
Մանրամասները՝ քիչ ուշ։