Ասենք մտածում ես էլի, թե փողը ինչեր կարա անի, ինչ դռներ կարա քո առաջ բացի։ Ով կմտածեր, որ մարդս կիմանա իմ սիրեկան ունենալու մասին, բայց ոչ թե ինձնից կբաժանվի, մի հատ էլ ինձ կխրախուսի։ Ուրեմն աշխատանքից դուրս ա եկել, իմ հաշվին ա ապրում, սիրեկանս ինձ փող ա տալիս, ես էլ էտ փողը բերում մարդուս եմ տալիս։ Արդեն նույնիսկ տունն ենք ռեմոնտ արել։
Հիմա էլ մարդս հարուստ շեֆիս հետ ինձ ուղարկել ա Մալդիվներ, ինքն էլ երեխուն դասիյա տանում, տան գործերնա անում, հաց ա սարքում։ Սաղ էլ ինձ երանի են տալիս։ Դե ոնց ուզում ապրում եմ, ինչի սրանից լավ էլ կարա լինի։ Հանուն փողի ընտանիք ա քանդվում, բայց ոչ մեկիս խելքին էլ էտ չի հասնում։ Սուս ու փուս ապրում ենք, որ մարդս համաձայն ա էս ամեն ինչին, էլ ես ինչ ասեմ։
Ընենց հետաքրքիր ա, թե կիսուրս ինչ արձագանք կտա, ուղղակի իրան ասելը մի քիչ վտանգավոր ա, կարողա մեկ էլ տեսար վրես մուռ ունենա ու սաղ աշխարհով մեկ ինձ խայտառակ անի։ Մյուս կողմից էլ մտածում եմ, որ մարդս համաձայնվել ա իմ սիրեկան ունենալու փաստի հետ, կարողա ինքն էլ ինձնից թաքուն սիրուհիյա պահում։ Թեկուզ թաքունը էլ որնա, ինչ անում բացեիբաց ենք անում։