Ռուսաստանի Դաշնությունը կպաշտ պանի Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանները որպես իր սահմանները, քանզի երկու երկրներն էլ Հավաքական անվտ անգության
պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են համարվում։ Այդ մասին հայտնել է սենատոր Անդրեյ Կլիմովը, գրում է Sputnik Ближнее зарубежье թելեգրամյան կանալը: «Դուք ՀԱՊԿ-ում եք, մենք էլ ենք ՀԱՊԿ-ում և դա նշանակում է, որ Հայաստանի
Հանրապետության ճանաչված սահմանները պաշտ պանելու ենք մեր սահմանների նման: Իսկ մեր ռազ մական դոկտրինը այնպես է մշակված, որ պաշտ պանելով իրեն և իր դաշնակիցներին՝ երկիրը կարող է դի մակայել «մնացած
բոլորին իրար հետ վերցված», ու ոչ միայն անդամներից մեկին: Եվ բոլորը, ովքեր որ պետք է, դա գիտեն»,- նշել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ոնց է Ռուսաստանի Դաշնութրունը դիտարկում Ադրբեջանի ու Թուրքիայի մերձեցումը: