ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր չգտնվող զինվորական ծառայության մեջ՝ զինվորական համազգեստ կկրեն:
Այդ մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կկատարվի, որի համաձայն՝ զինծառայողների համար սահմանված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական
համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու դեպքում կնշանակվի 100 հազար դրամի չափով տուգանք։
Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա
ընթացքում, ապա այս անգամ տուգանք կնշանակվի՝ 200 հազար դրամի չափով: