72 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Քիրստի Էլլին։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, հայտնել են դերասանուհու երեխաները Twitter-ի իր էջում․․«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր արտասովոր,
ուժեղ և սիրող մայրը մահացել է քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, որը միայն վերջերս էր ախտորոշվել»,- ասվում է հաղորդագրության մեջ․․Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանուհին բուժվել է Ֆլորիդայի Cancer Center-ում․․Քիրստի Էլլին լայնորեն հայտնի է իր «Ով է խոսում», «Երկու հոգի. ես և իմ ստվերը» և «Եվ
հարստության, և աղքատության մեջ» ֆիլմերով․․Բացի դրանից, դերասանուհին ստացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակները՝ որպես հեռուստատեսային
լավագույն դերասանուհի, «Cheers» հեռուստասերիալում իր դերի համար․․Նա նաև արժանացել է Էմմիի՝ «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմում լավագույն դերասանուհու համար․․