Դժվար թե աշխարհում լինի մեկ հայ, ով չճանաչի կամ լսած չլինի լեգենդար «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանին: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը ժամանակին հայ ազգին պարծենալու ծանրակշիռ առիթ է ընձեռնել և ինչպես ասում են, եկել է ժամանակը, որ մեր օրերում նման լեգենդին արժանին մատուցվի: Կարևոր է նաև, որ ազգի մեջ լինեն մարդիկ, ովքեր այդ ամենը գիտակցելով, սատար կանգնեն ապագա սերունդներին մոտիվացնելու կարևոր նախաձեռնություններին, որոնցից է նաև անվանի մարդկանց արձանների, հուշահամալիների կանգնեցումը: Բոլորվին վերջերս նման միջոցառում տեղի ունեցավ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո տեղադրվեց Ալբերտ Ազարյանի կիսանդրին՝ լեգենդի անվան մարզադպրոցի բակում:
Խորհրդանշական է, թե արդեն օրինաչափություն, բայց փաստ է, որ ՀԱՕԿ նախագահը լեգենդների մեծարման յուրահատուկ մոտեցում ունի, նյութական աջակցությունից զատ, նաև մնայուն արժեքներ ստեղծելով: Եթե հիշում եք Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կանգնեցվեց նաև Արարատ 73-ի ֆուտբոլիստների արձանները: Նման քայլերն են ահա, որ պետք է սերունդների համար բարոյախրատական և ուսուցողական հանդիսանան, առանց երկմտելու պետք է երախտագիտություն հայտնել, թե լեգենդին, թե լեգենդի մեծարման հովանավորին: Շնորհակալությւն…