Բոլորիդ ուշադրությանն ենք ներկայացնում Թուրքիայի պատմությունից մի հատված։ Ինչից հետո կարող եք ծանոթանալ տեսանյութին
Երկրի անվանումը կապված է թուրք ժողովրդի էթնոնիմի հետ[23] և բառացի նշանակում է «թուրքերի երկիր»։ Թուրքական առաջին պետությունը Փոքր Ասիայում առաջացել է 13-րդ դարի վերջին 14-րդ դարի սկզբին։ Այդ պետությունը Օսման բեյի (1299-1326) անունով կոչվել է Օսմանի բեյություն, հետագայում՝ Օսմանյան
կայսրություն։ Թուրքիայի անվան հունական տարբերակը (հուն․՝ Τουρκία) հիշատակված է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինի աշխատության մեջ[24][25]։ Հայտնի է նաև, որ հեղինակը «թուրքեր» ասելով նկատի է ունեցել այդ ժամանակահատվածում կայսրության համար վտանգ սպառնացող մագյարներին (հունգարներ)։ Նույն կերպ, բյուզանդական աղբյուրներում «Թուրքիա» անվան տակ հանդես է եկել արևմտաթյուրքական խաքանությունից անջատված Խազարական խաքանությունը[26]։
15-16-րդ դարերում թուրքերը դեռ չունեին միասնական ցեղանուն, դրան փոխարինում էր դավանական մուսուլման անունը։ Հայերը նրանց անվանում էին տաճիկ (այստեղից էլ՝ անցյալում հայերեն՝ երկրին տրվող Տաճկաստան անվանումը, որը պաշտոնապես կիռարվում էր նաև 1932 թ․։