1991 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն[1]: 1992 թվականին ավարտել է նույն համալսարանի ինտերնատուրան[1]:
2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան[1]: 2013 թվականին Երևանում ստացել է Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, 2015 թ. ՝ Բժշկական գիտությունների դոկտորի աստիճան. հեղինակել է 20-ից ավել գիտական հոդվածներ և 1 մենագրություն[1]: