Ադրբեջանը հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու համար․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Լաչինի միջանցքը փակելու համար, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հարավային հատվածի հետ։ Այս կարծիքը երկուշաբթի օրը Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտնեց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Այսօր մեր առջեւ խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ադրբեջանը սկսեց հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, և չկա նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հասկացություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուս խաղաղապահներից պահանջել է չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի մտադրությունները՝ փակելու Լաչինի միջանցքը, որը հումանիտար նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի կենսագործունեության համար։ Իսկ վերջին օրերին հաճախակի են դարձել ադրբեջանցիների սադրանքները Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող միջանցքային տարածքում։ Ամփոփելով՝ կա էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքի աճ: Ադրբեջանը բոյկոտում և հերքում է միջազգային գործընկերների ջանքերը, հարձակումներ են հնչում ռուս խաղաղապահների դեմ, որոնց մանդատը դեռ չի հաստատվել Ադրբեջանի կողմից»,- ասաց նա։i’m 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *