Ընկերուհիս պատերազմի օրերին նենց բան ցույց տվեց քունս կորցրի, անգամ չէի պատկերացնում, որ նման բան հնարավորա

32 տարեկան եմ, ունեմ բարձրագույն կրթություն, որի շնորհիվ էլ կարողացել եմ աշխատանք գտել ու ճիշտա աշխատավարձր աստղաբաշխական չի, բայց կարողանում եմ ինքս իմ կարիքները հոգամ ու ընտանիքիցս ոչինչ չեմ ուզում:

Ամուսնացած չեմ դեռ, բայց նենց բան եղավ հետս ամբողջ կյանքս փոխեց ու ամուսնանալու մասին երազանքներս ուղակի վերացան: Ամենամոտ ընկերուհիս, ում հետ միասին ենք մեծացել, դպրոց ու համալսարան գնացել վերերս էր ամուսնացել ու 5 ամսական հղի է: Ամուսնու հետ առանձին են ապրում ու հաճախ եմ աշխատանքից հետո իրենց տուն գնում, միասին սրճում ենք զրուցում նոր տուն եմ գալիս:

Այս չարաբաստիկ պատերազմը երբ սկսվեց, ընկերուհուս հորաքրոջ տղան ծառայում էր: Մեր համեմատ այնքան փոքր էր թվում, իմ հիշողություններում ինթը միշտ այն փոքր ու կլոր դեմքով համով երեխանա ում սիրելու համար դպրոցական տարիներին միասին գնում էինք ընկերուհուս հորաքրոջ տուն: Վերջին անգամ հենց ընկերուհուս հարսանիքին էինք հանդիպել, այդ փոքր տղան արդեն հասուն տղա էր ու պատրաստվում էր բանակ գնալ:

Պատերազմի օրերն էին երբ ընկերուհուս տանն էին, հանկարծ հեռախոսին նամակ եկավ, եղբոր հեռախոսից էր, ոգևորված բացեց մտածելով որ եղբայրն է նամակ ուղարկել, բայց ամեն ինչ ավելի սարսափելի էր: Եղբոր հեռախոսն ադրբեջանցիների ձեռքն էր ընկել ու մարտի դաշտից սարսափելի կադրեր էին ուղարկել: Մինչև հիմա ուշքի չեմ գալիս, ոնց կարա սենց բան լինի, ախր մեր կյանքում կարծես բան չի փոխվել, ես ինչ դժոխքա մեր կողքին որ այսքան ժամանակ չեմ նկատել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *