Ուսումնասիրում էի Քրիստոսի արձանի կառուցմանը դեմ միասնական հայտարարությամբ հանդես եկած ՀԿ-ների ցանկը ու չեք հավատա բայց բոլոր ՀԿ-ները Սորոսի կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներն էին։

Այն որ հենց այս գաղափարին Սորոսն է դեմ իր գրպանային ՀԿ-ներով, դա արդեն փաստում է որ Քրիստոսի արձանի կառուցումը ազգային գաղափար է։

Վստահ եմ շատերդ գիտեք հայտնի Ջորջ Սորոսին, ում թեթև ձեռքով տարբեր պետություններ ուղղակի քանդվել են ապազգային ծրագրեր ֆինանսավորելով։

Հայաստանում առաջին անգամ ԼԳԲԴ համայնքի իրավունքների պաշտպանության համար ակցիան կազմակերպվել է հենց Սորոսի հիմնադրամի գումարներով։

Սորոսի կողմից միլիոնավոր դոլարների հասնող գրանտներ շահողները Հայաստանում կազմակերպած տարատեսակ ակցիաներով սեպ են խրում հայկական ավանդական արժեքների և Քրիստոնեական բազմաթիվ ավանդույթների ընկալումների մեջ։

Այս մարդկանց կարծիքով Հայաստանում համասեռամոլները պետք է ազատ շրջեն Երևանի փողոցներում, հարձակվեն Ուստիկանների վրա, ծեծեն նրանց ու մնան անպատիժ։

Նրանց կարծիքով կինը կարող է ամուսնանալ կնոջ հետ, տղամարդը տղամարդու ու այդպես շարունակ։

Նրանց բոլոր ծրագրերը միտված են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությաննն ու քարոզին։

Հենց այս ՀԿ-ներից մեկի սեռափոխված ներկայացուցիչը առաջին անգամ խոսեց ՀՀ ԱԺ ամբիոնից, մյուսն էլ կոչ արեց հարձակվել Եկեղեցու վրա ու խաթարել պատարագի ընթացքը։

Քրիստոսի արձանի կառուցմանը դեմ ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչը Սորոսի գրանտով տարիներ առաջ Երևանում կազմակերպեց <<Իսկ դու ինչ ես ծխել Արցախի համար>> ակցիան։

Հետևությունները թողնում եմ Ձեզ…

Փոքրիկ մեջբերում մամուլում շրջանառվող լուրերից.

Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպությունն առավելապես հայտնի է որպես Սորոսի Երևանի գրասենյակ և միլիոնավոր դոլարների ֆինանսավորում է ստանում հենց Սորոսի գրասենյակից.

Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ակումբը Սորոսի հիմնադրամից ստացել է մի շարք դրամաշնորհներ. Մասնավորապես ՀՔԱՎ-ը 2019-ի հունվարին 220.900 դոլարի գրանտ էր ստացել Սորոսի հիմնադրամից։ 2020թ․, ստացել է 187,500 դոլար գրանտ: 2021 թվականին մի քանի գրանտ է ստացել՝ սկզբում 133,948 դոլար, հետո՝ 37,418 ԱՄՆ դոլար:

Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը Սորոսի հիմնադրամից 2002-2018թթ ստացել է ավելի քան 840 000 դոլար, իսկ միայն 2022-ին «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ստացել է 40 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

2022-ին Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն ստացել է 52,500 ԱմՆ դոլար:

Քրիստոսի արձանի կառուցմանը դեմ արտահայտվող ՀԿ-ները բոլորը Սորոսի հետ կապ ունեցող ՀԿ-ներ են։ Միայն այն որ փաստորեն Սորոսը դեմ է արձանի կառուցմանը եւս մեկ ավելորդ անգամ հանգում ենք այն կարծիքին որ Գագիկ Ծառուկյանը գաղափարը հերթական ազգային ծրագիրն է, որը պետք է իրագործվի Աստծո կամքով։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *