Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին տեղեկացնում է Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական էջը։ Համայնքապետարանի կայքը նաև լուսանկարներ է հրապարակել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էր բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք նաև, որ Ջերմուկ քաղաքը 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը ենթարկվել է հրետակոծության՝ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ ահաբեկչական գործողությունների պատճառով։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվել է` խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։