Սկեսուրս ծանր հիվանդ է. երեկ ինձ կանչեց ու տեսեք ինչ ասեց. արցունքներս չկարողացա զսպել

Ամուսնուս ընտանիքի հետ եմ ապրում արդեն տարիներ շարունակ: Լավ-վատ ապրել ենք, եղել են և՛ խնդիրներ, և՛ վեճեր, և՛ երջանիկ պահեր: Դե ընտանիք ենք սովորական՝ իր խնդիրներով, հոգսերով, համաձայնություններով ու անհամաձայնություններով: Մի քանի տարի առաջ սկեսուրիս առողջական վիճակը կտրուկ վատացավ, տարանք հիվանդանոց ու պարզվեց առողջական լուրջ խնդիրներ ունի: Ինչ հնարավոր էր արեցինք, մի կերպ ոտքի ելավ, սկսեց ձեռնափայտով քայլել, բայց երկու տարի առաջ տեղաշոր ընկավ:

Երկու տարի է ես եմ խնամում իրեն: Իհարկե դժվար է, բայց դե ինչ արած, կյանք է, չգիտես վաղը քեզ ինչ է սպասվում: Սկեսուրս հաստատ չէր ուզի անկողին ընկնել, բայց որ այսպես է ստացվել, ինչ արած: Սկեսուրս մեկ հարս էլ ունի, բայց նա հազարից մեկ է մեր տուն գալիս, գալուց էլ խանումի պես նստում, կոֆեն խմում գնում է: Նա երբեք սկեսուրի ձեռքը մի բաժակ ջուր չի տվել:

Երեկ սկեսուրիս համար ուտելու բան տարա, ասեց նստի կողքս: Ձեռքերս բռնեց, համբուրեց ու ասաց.

— Աղջիկ ջան ինձ կներես, ես գիտեմ, որ քեզ շան տանջանք եմ տվել: Էս ապրել չի, որ ես եմ ապրում, ձեզ էլ հետս տանջում եմ: Գիտեմ, որ քո համար շատ դժվար ա անկողնային հիվանդ պահելը, գիտեմ, որ էդ ժամանակը, որ կարայիր քեզ հատկացնեիր, զբաղված ես իմ տակը փոխելով ու հաց կերցնելով, բայց ես քեզ մի բան ունեմ ասելու: Աստված քո դեմը բերելու ա, որ համբերատարության ու մեծահոգության համար, ես քեզ ամեն Աստծո օր օրհնում եմ ու շնորհակալ եմ, որ դու ես տղայի կինը: Միշտ իմացի, մեռնելուց հետո էլ իմ օրհնանքը քո հետ ա լինելու ու ես քեզ անսահման երախտապարտ եմ քո լավ վերաբերմունքի ու սրտացավության համար: Գիտեմ, որ ինձ շատ չի մնացել, ու անպայման ուզում էի քեզ ասեի էս ամեն ինչը: Հոգիս ավանդեմ համ դու կհանգստանաս էս տանջանքներից, համ էլ ես:

Սկեսուրիս խոսքերից սիրտս լցվեց, շատ ազդվեցի, գրկեցի մի պահ ու սկսեցի հեկեկել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *