40 տարեկան տղա եմ արդեն ուզում եմ պսակվեմ, էն օրը հավանածս աղջկան տեսա փողոցում մոտիկացա, որ խոսամ. էն էլ նենց բան ասեց, որ էլ ամուսնանալս չի գալիս

40 տարեկան տղա եմ, արդեն ուզում եմ պսակվեմ, տնեցիք ու բարեկամությունն էլ ամեն տենաոլւց էտ են ասում պսակվի, հա պսակվի: Հիմա հավանած աղջիկ ունեմ: Մեր շենքի տակ մի հատ օֆիս կա, էտ աղջիկը ըտեղա աշխատում: Շուտշուտ տեսնում եմ, բայց չեմ մոտեցել հլը խոսամ: Հետաքրքրվել եմ ասել են, նամուսով լավ աղջիկ ա, լավ ընտանիքից: Սիրտս կպել ա դրան: Որոշել եմ արդեն քայլեր անեմ:Էն օրը իրա գործի ժամը արդեն պրծնում էր, սիրուն հագնվեցի իջա հայաթ: Մտածեցի կհելնի գործից հետևից կգնամ ընթացքում արդեն կխոսացնեմ էլի: Արդեն տեսա, որ դուրսա գալիս, իրանից առաջ ընկա, գնացի նույն կանգառը, ուր ինքը: Հետը նստեցի նույն մարշուտկեն: Իջավ կենտրոն: Հետևից գնացի, տեսա գնաց նստարանին նստեց Կարապի լճի մոտ: Ասի էտա կպել ա: Գնացի կողքը նստեցի, ասեցի բարև ձեզ, չեմ խանգարի չէ, որ ստեղ նստեմ, ֆռաց ասեց՝ չէ մեռնեմ սրտիդ, նստա, ուրդե ուզըմ ես: Մի պահ շոկի մեջ ընկա

բառապաշարից, հետո ասի, կարողա ջոկել ա ինադու ա անում: Ասեցի՝ շոգա չէ՞, ասեց հա ազիզ, ամոթ չըլներ հանվեի գցվեի կարապների հետ լող տայի: Հետո ասի՝ բա չէիր ամաչի էսքան մարդու մոտ, ասեց՝ ինչ կա ամաչելու, հիմա որ դարն ա ազիզ: Ասեցի բա միշտ ես տենց խոսում, ասեց՝ խի չի դզըմ: էն որ գլուխս կպել էր կոնկրետ: Նայում եմ ջահել աղջիկ, տեսքով, սիրուն, բայց մեջը դատարկ: Մի երկու հարց էլ տվեցի, ջոկեցի ինքնա ինձ հրավիրում արդեն ինչ-որ տեղ: Ասի՝ վռազ եմ, հաջող: Նենց մանթո եմ, քանի ամիսա հեռվից հավանում եմ, մտածում ոնց մոտենամ, որ չմերժի, էն էլ պարզվումա խփնվածի մեկն ա: Դե էսքանից հետո էլ ամուսնանալ կլինի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *