40 տարեկանում հանդիպեցի երկրորդ կեսիս, ով 50 տարեկան էր. սկեսուրս որ ինձ տեսավ առաջին անգամ հլը ինչ ասեց. մի լավ ծիծաղեցինք

40 տարեկանում, երբ արդեն հույսս լրիվ կտրել էի, հանդիպեցի երկրորդ կեսիս ու մինչև ականջներիս ծայրը սիրահարեցի: Ապագա ամուսինս 50 տարեկան էր ու հենց էն տղամարդն էր, որին միշտ պատկերացրել էի՝ թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ:

Ուներ արդեն մեծ ծնողներ ու առաջին անգամ պետք ա գնայի, իրանց հետ ծանոթանայի: Սկեսուրիս հետ առաջին հանդիպումը բավականին տպավորիչ էր ու հիշարժան:

Էնքան էր տարիներով սպասել որդու ամուսնանալուն, որ հիմա երբ որ նրա կյանքում ես էի հայտնվել, աշխարհը տվել էին իրան: Առաջին անգամ որ գնացի իրանց տուն, պատկերացնո՞ւմ եք կարմիր խալի էր փռել դռան առաջ, պատրաստություն տեսել, ինձ էլ որ տեսավ, փաթաթվեց, ասեց՝ ուր էիր աղջիկ ջան էսքան տարի, ես արդեն հույսս կտրել էի, որ էս իմ գժին ինչ որ մեկը կհավանի, կամ էլ ինքն ինչ որ մեկին:

Չկրացի զսպեի ծիծաղս, երբ որ տենց խոսեց 50 տարեկան տղու մասին, մի լավ ծիծաղեցինք էտ օրը ու երևում էր, թե ինչ երջանիկ էր էտ կինը:

Հենց հասավ էն պահը, որ պետք ա դուրս գայինք, ինձ ասեց՝ կլինի՞ էլ չգնաս, թող Արենը գնա, վեշերդ բերի, ստեղ ապրես արդեն: Ըտեղ էլ մի լավ ծիծաղեցինք:

Թող բոլորի սկեսուրները սենց լավը լինեն, ոսկի կին ա:http://wompos.ru/40-tarekanum-handipeci-erkrord-kesis/?fbclid=IwAR2tTt3M-EepOHx4oEqGKwh9_6JvEzESIbzZIuz6fXqYsWpnRDadgicaKKU

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *