Ինչպես որ տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության Նախարարությունից՝ այսօր՝ հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում,
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել
հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում գտնվող հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ Զինուժի պատասխան գործողություննեի արդյունքում՝ ադրբեջանական կողմի կրակը լռեցվել է։
Կրակոցների հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։