Ամուսնուս մի քանի տարի առաջ եմ կորցրել, բայց մինչև հիմա կիսուր մամայիս հետ եմ ապրում․ շատերը ինձ քննադատում են, բայց տեսեք իրականում խի եմ մնացել կիսուր մամայիս մոտ

Ամուսինս հինգ տարիա ինչ մեզ հետ չի, անտեր հիվանդությունը խլեց ամուսնուս կյանքը, չկարողացանք փրկենք: Իրա մահից հետո մինչև հիմա կիսուր մամայիս հետ եմ ապրում, մարդիկ որ իմանում են, ասում են ոնց, կարողա՞ զոռովա պահում կամ եսիմ ինչ:

Որ ամուսնացա, ամուսնությունից երկու տարի անց սկեսրայրս մահացավ, մի կիսուր մնաց, ամուսինս իրանց միակ երեխենա: Կիսուր մամայիս հետ միշտ էլ լավ եմ եղել, ամուսնուս մահից հետո էլ երկար մտածելուց հետո որոշեցի մնամ հետը: Մեծ կինա, ամուսնուն էլ կորցրեց, որդուն էլ, միակ սփոփանքը թոռներն են:

Ինձ էլ մոր պեսա, իրոք չէի ուզում թողնեմ իրան, համ էլ աշխատում եմ, երեխեքս մի քանի ժամ մենակ են մնում տանը, որոշեցի մենակ չթողնեմ կիսուր մամայիս, համ ես իրան կօգնեմ, համ ինքը ինձ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *