Խելքիս բրդեց կեղծ էջով ամուսնուս խոսացնեմ, տեսնեմ ինչ կանի. գրեցի ու տեսեք, ինչ եղավ. մնացի շվարած, չգիտեմ էսքանից հետո ինչ եմ անելու

Ամուսնուս հետ արդեն 5 տարիա, ինչ ամուսնացած ենք: Մեր հարաբերությունները շատ լավ են, միշտ ուշադրություն զգում եմ իր կողմից: Բողոքելու տեղ չունեմ: Բայց էն օրը պարապ էի, ասեցի զբաղվեմ մի բանով, ամուսնուս գլխին խաղ խաղամ, տեսնեմ ինչ կանի: Անկապ էջ բացեցի աղջկա անունով ու սկսեցի գրել ամուսնուս:

Ամուսնուս իմանալով վստահ էի, որ գործի ա, հետն էլ ազատ էլ լինի չի պատասխանի: Գրեցի ամեն դեպքում, մեկ էլ մի 10 րոպե հետո պատասխանեց:

Սկզբում զարմացա, հետո ասեցի լավ հլը խոսամ տեսնեմ ինչքան հեռու կգնա: Հարցրի ամուսնացած ես՝ ասեց չէ ու տենց անձնական հարցեր գրեցի: Մեջիցս ինձ ուտում էի, արդեն մտածում էի, որ գա տուն կռիվ եմ անելու, հետո ասեցի չէ հլը գա տուն թաքուն գրելու եմ տեսնեմ իմ մոտից ոնցա խոսալու հետը: տենց էլ արեցի, էլի պատասխանում էր գրածներիս: Առաջարկեցի հանդիպել,

համաձայնվեց: Մնացի շվարած, չգիտեմ էսքանից հետո ինչ էի անելու: Հետո ես էլ ասեցի՝ էտ ում հետ ես գրվում, ասեց, հեչ մեկը կա, պարապ ա մնացել, առավոտից գրում ա ինձ, ես էլ շփվում եմ հետը,

տեսնեմ ինչքանա տենց պարապ գրելու ու սպասելու մինչև իմ բերանով ասեմ հել հաց դիր: Ասեցի՝ այսինքն, ասեց ինչ այսինքն, քեզ թվումա ես չեմ ջոկում, որ դու ես գրում

առավոտից: Ինչ էլ հավես ունես: Սկսեցինք ծիծաղել, հետո խոսեցինք, հաց դրեցի նստեցինք կերանք գնացինք դուրս քայլելու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *