Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ը, օգոստոսի 1-3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-ի երեկոյան ժամերին, 31-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հուլիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան39.9C (2000 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան
14.1°C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.3°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐ