Արյուններդ երшկներումդ կսառչի. 30-ամյա մшյրը խեղ դшմшհ է шրել 7-шմյա шղջնшկին՝ ձեռքին պшհելով մшհш ցшծ …

Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի տներից մեկում երեխայի դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 7-ամյա Կ. Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Աննա Կարապետյանը, ով ձեքին էլ ունեցել է իր մահացած մոր մեծադիր նկարը:

Պարզվել է, որ մայրը իր 7-ամյա աղջկան մահճակալի մեջ խեղդամահ է արել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանի նախկին ամուսինը մահացած է և նա 2-րդ անգամ է ամուսնացել, 2-րդ ամուսինը խնամքին ունի 2 երեխա և նրանք բնակվել են Երևանում: Այսօր Ա. Կարապետյանը 7-ամյա աղջնակի հետ եկել է Հարթագյուղ և որոշ ժամանակ անց երեխային հայտնաբերել են խեղդամահ եղած:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս պահին Սպիտակի քննչական բաժնի պետ Մ. Փանոսյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն է կատարվում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *