Ծնողներս արդեն ծեր են, իրենց թոշակով էլ հազիվ են ապրում, ստիպված երեխեքիս բերանից կտրում եմ, իրանց եմ խնամում. ամուսինս իմացավ, տեսեք` ինչ եղավ

Ծնողներս արդեն մեծ են, չեն կարողանում աշխատել, չնայած հայրս բակում ինչ-որ զբաղմունք գտել է իր համար զբաղվում է, որ ծերությունը զգացնել չտա: Երկուսն էլ թոշակառու են, բայց դե երկուսի գումարը միասին հազիվ 60 հազար դրամ է կազմում: Խեղճերը չեն հասցնում էդ փողով տաքանան, ոչ էլ կարան նորմալ ուտեն, ինչ ուզեն, հազիվ մի երկու բան են անում դրանով էտ ա: Ես էլ էդքանը տեսնելով՝ չեմ կարա անտեր թողեմ: Լավից վատից օգնում եմ: Երեխեքիս բերանից կտրում եմ, տալիս իրանց, չեն էլ իմանում, առևտուր արած գնում եմ միշտ: Թող լավ զգան իրանց, չմտածեն աղջիկ են ունեցել, պահող չունեն: Ինձ խի վատ են պահել իրանք:

Ամուսինս մի օր իմացավ, որ երեխեքի համար տված ամսեկան փողը օգտագործում եմ ծնողներիս համար ու ջղայնացավ վրես: Ասումա՝ ինչ իմաստ ունի էտ մարդիկ արդեն մեխ են, էսօր կան վաղը չէ, խի ես երեխեքիդ աչքը ծակ թողում, իրանց համար առնում: Մեկ էլ կրկնվելա, էլ փող չես ստանա ինձնից: Ես էլ չդիմացա ասեցի, որ քո ծնողները լինեին, կթողեիր սոված քնեն ու մրսեն տունը նստած: Ասումա չէ, ես տղամարդ եմ, կպահեի, դու կին ես եկել ես ուրիշ ընտանիք, ոչ թե ամուսնացել ես, որ հեր ու մեր պահես: Ես էլ ասեցի, պահել եմ ու պահելու եմ մինչև վերջ: Դուրդ չի գալիս, դու սաղ տան ծախսերը վերցրա քո վրա, ես իմ աշխատածով կպահեմ: Ու տենց էլ անելու եմ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *