Ում պատմում եմ, որ հորս մահվան պատճառով բաժանվել եմ ամուսնուցս, չի հավատում․ հա ժողովուրդ ջան, մենակ իմանաք ինչն էր պատճառը, ինչ օրեր քաշեցի ես, չեք հավատա

Ամուսնացել էի և տեղափոխվել էի Ռուսաստան։ Ամեն ինչ շատ լավ էր, երջանիկ էինք։ Կյանքը առջևում էր, մեծ պլաններ ունեինք։ Ամուսնուս ընտանիքը ինձ շատ լավ էր վերաբերվում, լավ հարաբերությունների մեջ էինք։ Սկեսուրիս շատ էի սիրում, ինձ իր աղջկա նման էր վերաբերվում, շատ բարի, հասկացող կին էր։ Բայց ամեն ինչ փոխվեց։ Զանգահարեցին ու ասեցին, որ հայրս մահացել է։ Բնականաբար ամուսնուս հետ վերադարձանք Հայաստան։

Ամուսնուս աշխատանքն այնպիսին էր, որ երկար չէր կարող բացակայել։ Խնդրեցի, որ գոնե որոշ ժամանակ մնամ մորս մոտ, հետո վերադառնամ։ Ամուսինս համաձայնվեց։ Հորս մահից 7 օր անց, երբ արդեն պետք է վերադառնայի, մայրս լացելով խնդրեց որ մի քիչ էլ մնամ իր մոտ։ Ես չէի կարող մերժել մորս, ամուսնուս ասացի, որ մինչև 40օրը լրանալը կմնամ մորս մոտ։ Ամուսնուս հետ պայմանավորվեցինք, որ նա կգա Հայաստան և միասին կվերադառնանք։ Բայց 40 օր անց, երբ ամուսինս եկավ և ես արդեն պետք է մեկնեի, մայրս նորից սկսեց խնդրել, որ մնամ իր մոտ։ Սրտիցս արյուն էր գնում, չէի կարող նրան մենակ թողնել այդ վիճակում։ Ամուսինս էլ ասաց, որ եթե չգնամ այս անգամ, ապա կարող եմ այլևս չգնալ։ Եվ ես բնականաբար ընտրեցի մորս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *