526 պայմանագրային զինծառայող կօգտվի բնակարանի ձեռք բերման պետական ծրագրից և կստանա վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Այդ մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ որոշում կայացրեց կառավարությունը։
Ըստ այդ որոշման՝ նախատեսվում է օրենքով և որոշմամբ սահմանված մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով հիփոթեքային վարկավորման տեղեկանք տրամադրել բոլոր այն զինծառայողներին, ովքեր 2022 թվականին դիմում-հայտ են ներկայացրել։ Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար առաջնահերթության կարգով այդ ծրագրում ընդգրկելու հնարավորություն սահմանել:
2022 թվականին 492 զինծառայող է տեղեկանք ստացած և ցանկացել մասնակցել հիփոթեքային վարկավորման ծրագրին, իսկ վարկավորման տեղեկանք չստացած զինծառայողների թիվը կազմում է 526 զինծառայող:
Այդ իսկ պատճառով առաջարկվել է անցած երկու տարիների համար չօգտագործված 528 վարկավորման ապահովումը, առանց վիճակահանություն իրականացնելու, իրացնել 2022 թվականի ծրագրի շրջանակներում դիմում-հայտ ներկայացրած և 526 զինծառայողներին:
«Սա նաև միտված է զինծառայության գրավչությունը բարձրացնելու և սովցիալական ապահովության, կենցաղային պայմանները բարելավվելուն», հայտարարեց փոխնախարարը։