ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած,
ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ։
Գնդակոծությունների հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
Արցախի Հանրապետությունում գտնվող խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում՝ իրադրությունը կայունացնելու համար։