ԳՈՅ թատրոնի հետ վերջին մեկ տարվա ընթացքում կատարվողին դժվար է ռացիոնալ բացատրություն գտնել։ Պաշտոնական մեկնաբանությունները մինչ այս պահը համոզիչ չեն եղել, քանի որ թատրոնին առաջարկվում է ոչ թե հաստիքների կրճատում (եթե խնդիրը պետական միջոցների խնայողությունն է), այլ` պարզապես ինքնուրույնության կորուստ։
Գոյ-ին առաջարկվում է հակաբնական բան` դադարել գոյություն ունենալ։ Ստացվում է` փոքր թատրոնները Հայաստանում չե՞ն կարող ինքնավար լինել։ Մեր երկրին պետք չե՞ն փոքր թատրոններ,
[...]