Ղարաբաղցի Նժդեհ Իսկանդարյանը զբաղվում է շանտաժով․ իրավապահները պետք է լինեն հետևողական

Իրեն որպես Ղարաբաղի պետնախարար ներկայացնող ոմն Նժդեհ Իսկանադարյան սկսել է զբաղվել շանտաժով։ Այս երիտասարդը, ով լուծարված պետության ղեկավար է իրեն հռչակել, ստեղծել է իբր թե ՀԿ, որի միջոցով իրականացնում է իբր թե բարեգործություններ։

Զանգահարում է տարբեր անձանց, նրանցից խնդրում է, որ գումարով օգնեն ՀԿ-ին, որպեսզի իրականացնի բարեգործություն։ Այն մարդիկ, ովքեր մերժում են՝ ասելով որ իրենք իրենց անունով են իրականացնում բարեգործական ծրագրեր և գովազդ էլ չեն անում, սկսում է այդ մարդկանց մասին զրպարտչական հայտարարություններ անել։ Սա կոչվում է դասական շանտաժ, որի մասին պետք է իրավապահները հոգ տանեն։

Ի դեպ, այս երիտասարդը 130 հազար արցախցիների անունից սկսել է սպառնալ ՀՀ պետականությանն ու կառավարությանը։ Ասւոմ է, որ բոլոր արցախցիներին ոտքի կհանի ընդդեմ Հայաստանի պետականության։ Սա նույնպես քրեօրեն պատժելի արարք է, որով նույնպես պետք է զբաղվել։

Որպես վերջաբան։ Նժդեհ, վեր ընկի տեղդ, թալանդ կհանենք ջրի երես, իսկ ֆուռերդ կդառնան պետական ունեցվածք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *