Ռոբերտ Քոչարյանի և նաև ինչ-որ ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանության տարիների Մաքսիմ Հակոբյանն ու նրա որդիները տասնամյակներ շարունակ տնօրինել են Հայաստանի ազգային հարստություն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Առանց հարկերի և առանց ներդումների դարձել են հարյուրավոր միլիոն դոլարների տեր։ Նրանք Հայաստանի հարստության շնորհիվ դարձան Հայաստանի ամենահարուստ մարդիկ։ Ինչեպե՞ս։ Քոչարյանին և Սերժին տվեցին կաշառքներ, չվճարեցին հարկերը և այդպես դիզեցին կարողություն։
Ո»ւր է կորել Վահե Հակոբյանը, ով երկար տարիներ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր, Սյունիքի մարզպետ։ Ինչ է մտածում այդ մասին ՀՀ գլխավոր դատախազությունը, ապօրինի գույքի վարչոթյունը։
Նրանք երկրում չեն, այդ գումարները արտահոսել են Հայաստանից դառնալով օտար պետություններում դղյակներ և բիզնեսներ։ Ինչպես ասում են, արել են, տարել են և հիմա շառից փորձանքից հեռու վայելում են։